Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐԱՊՅԱՆ

Ճարտարապետ

25 փետրվար, 1918 - 9 հունիս, 1984

Ծնվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: 1942թ. ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ ինստիտուտը: 1951-59թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը, 1959-64թթ՝ գլխավոր ճարտարապետը, 1966-79թթ՝ Առևտրային և հասարակական սննդի կազմակերպությունների նախագծային համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը, 1979թ-ից՝ Հայարդնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետը: Նրա նախագծերով (համահեղինակ) Երևանում կառուցվել են «Արմենիա» հյուրանոցը (1956թ.), Արհեստակցական միությունների տան և կապի նախարարության համալիրը (1957թ.), Թանգարանների շենքը (1950-81թթ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1970թ.), Հայաստանի Կոմպոզիտորների տունը՝ Դ.Դեմիրճյան փողոցի բնակելի հատվածով (1957թ.), Առևտրի տունը (1958թ.), «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963թ.), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977թ., ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ՝ 1978թ.), Կենտրոնական փոստատունը (1978թ.), «Հրազդան» հյուրանոցը (1978թ.), Հանրապետության հրապարակի շատրվանները (1955թ.), «Փարոս» ռեստորանը (1970թ.), Էջմիածնում՝ Առևտրի կենտրոնը (1976թ.), Տաշքենդում՝ Արդարադատության պալատը (1978թ.), Վիեննայում՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցին (1965-68թթ) և հայ համայնքի մշակութային կենտրոնը (1968թ.): 1959թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի, 1968թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար