Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1954թ. ապրիլի 15-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը: 1963-67թթ սովորել է Ս.Պետրոսյանի քանդակագործության արվեստանոցում, 1967-71թթ` Երևանի երիտասարդների գեղարվեստի դպրոցի ինոռեժիսուրայի բաժնում: 1964-69թթ եղել է Հ.Վեմյանի երգչախմբի մեներգիչ: 1970թ. եղել է «Ամառային արկած» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը, 1969թ.` «Արձագանք» խմբի, 1990թ.` ստուդիայի հիմնադիրներից մեկը: 1992թ. երաժիշտ, երգիչ Եղիշե Պետրոսյանի հետ համատեղ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը և աշխատել երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: 1996թ. հիմնադրել և ղեկավարում են «Արձագանք» ռադիոկայանը, որը 2003թ. արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին: 1999-2004թթ եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի համահեղինակը: 2000-02թթ Եղիշե Պետրոսյանի հետ «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի ժամանակ դարձել է հաղթող և դիպլոմակիր: 2006թ-ից Ֆրանսիայի «Արձագանք ինթերնեյշնլ» ասոցիացիայի անդամ է: Խմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների ու արժանացել առաջատար մրցանակների և ոսկե մեդալի: 2009թ. հեղինակել և բեմադրել է «Դառը շոկոլադ քաղցր համով» պիեսը ու «Նամուսի զոհերը և զոհերի նամուսը» մենաներկայացումը: Եղել է մի քանի տասնյակ ալբոմների պրոդյուսեր, նկարահանել մի քանի տասնյակ տեսահոլովակներ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար