Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԵՐԵՄՅԱՆ

Ճարտարապետության պատմաբան

18 հուլիս, 1918 - 11 հուլիս, 1984

Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Լիպարիտ Սադոյանի կինը: 1942թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1942-84թթ դասավանդել է նույն ինստիտուտում (1954թ-ից՝ ճարտարապետության թեկնածու, դոցենտ): 1953թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Աշխատություններում հիմնականում անդրադարձել է 5-7-րդ դարերի հայկական ճարտարապետության՝ գմբեթավոր կառույցների նախագծման, մոդուլային և համաչափական համակարգերի, ճարտարապետական կոմպոզիցիաների տեսական հիմունքներին, հայկական և բյուզանդական ճարտարապետության փոխհարաբերություններին: Լույս է ընծայել Հռիփսիմե տաճարին նվիրված մենագրություն, կազմել Արթիկի Սբ. Աստվածածին (Մարինե, 5-րդ դար) և Սբ. Գևորգ (7-րդ դար) եկեղեցիների վերականգնման նախագծերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար