Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՎԵՏՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1942թ. օգոստոսի 14-ին, Թեհրանում: Երգչուհի Լոլա Խոմյանցի ամուսինն է: Զբաղվել է ֆուտբոլով և խաղացել է Թեհրանի Թաջ թիմում: 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել գերմանացի Էրվին Մորեի մոտ: Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներում: Երգի ուսուցիչը եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ: 1963թ. տեղափոխվել է Հայաստան: 23 տարի աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգիչ, իսկ 5 տարի` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ: Հեղինակել է 30-ից ավել և ձայնագրել է 250-ից ավել երգեր: Նրա երգացանկից հիմնականում առանձնացել են «Մանուշակ», «Կարուսել», «Սիրուն աղջիկ Հայաստանի», «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Պատահականություն» և այլն: Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների, արժանացել առաջին մրցանակի: Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում: 1990թ. տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ` հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար