Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԶԱԼՅԱՆ

Դիրիժոր

10 հուլիս, 1942 - 6 փետրվար, 2017

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության, 1971թ.՝ դիրիժորության բաժինները: 1965-90թթ եղել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբի ղեկավարն ու խմբավարության դասատու, 1971-73թթ՝ Երևանի Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 2000թ.՝ գեղարվեստական ղեկավարը: 1971թ. հիմնադրել է «Ձայնի պահպանման» վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը, որի տնօրենն է եղել մինչև կյանքի վերջ: 1986-97թթ եղել է երաժշտական մանկավարժական պետական թատրոնի (այժմ՝ Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոն) հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 2001թ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դիրիժոր: 1980թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 1995-2000թթ եղել է Կահիրեի հայկական եկեղեցու և զույգ վարժարանների երգչախմբերի ղեկավարը: Բեմադրել է Վ.Աճեմյանի «Կիկոսի մահը», Է.Խաղագորտյանի «Մի գլխարկի պատմություն», Բ.Բրիտտենի «Նոյյան տապան», Զյուսմայերի «Անվանակոչություն», Պ.Չայկովսկու «Տարվա եղանակները», Ս.Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Պերգոլեզիի «Stabat Mater» և այլ գործեր: Դարձել է մի շարք միջազգային և հանրապետական մրցանակների դափնեկիր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար