Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՄՇԱՀ

Կոմպոզիտոր, դիրիժոր

22 մայիս, 1907 - 14 դեկտեմբեր, 1947

Ծնվել է Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում: 1930թ. ավարտել է Միլանի կոնսերվատորիան, որից հետո Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում: Հիմնադրել է «Կիլիկիա» երգչախումբը, որտեղ նաև դասավանդել է: 1937թ. Ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում նրա «Հայկական հարսանիք» ստեղծագործությունը արժանացել է 2-րդ մրցանակին: Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-47թթ՝ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբերը: Հեղինակել է երգեր (Բուխարիկ, Իմ երգը, Ես սիրեցի, Իմ յարը, Աղվորներուն, Նազերով, Ծաղիկ էի, Իղձ, Սիրելիս, Պճինկո), խմբերգեր (Իմ հեռավոր հայրենիք, Հայաստան, Անուշիկ յար ջան, Մեր պարտեզում, Հունձք, Պլպուլն Ավարայրի), «Հայկական ժողովրդական պարեր» (ջութակի և դաշնամուրի համար), սիմֆոնիկ նվագախմբի համար «Արևելյան գիշերներ» (1931թ.), «Հեքիաթ», «Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից», «Ավարայրի պատերազմը» (1934թ.) վոկալ-սիմֆոնիկ երկը, «Վարդավառ» (1932թ.), «Ծովինար» մեկ գործողությամբ երաժշտական պատկերները և այլն: Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով: Կատարել է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Տիգրան Չուխաճյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները: Մահացել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար