Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ

Տաղերգու, եկեղեցական գործիչ

1 ապրիլ, 1657 - 10 հուլիս, 1711

Ավետիք Թոխաթցի, Ավետիք Պատրիարք

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Եվդոկիա քաղաքում: Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վարդապետ Պելենկցուն: 1675թ. Փայասում ձեռնադրվել է սարկավագ, Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Չնայած օսմանյան իշխանությունների և մոլեռանդ մահմեդական հոգևորականության հարուցած խոչընդոտներին, նրա ջանքերով նորոգվել են Կապոսի Սբ. Հակոբ վանքը, Տիրանաշենի Սբ. Նշան, Երզնկայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, այնտեղ 1691թ. ձեռնադրվել եպիսկոպոս, նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702թ. փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կ.Պոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703թ. աքսորվել է Ասորիք, 1704թ. ազատվել է և վերականգնվել Կ.Պոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ.Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները: Նրա պատրիարքության շրջանում Կ.Պոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Եղել է այդ պայքարի հայտնի դեմքերից: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ նրան անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»: Խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին: 1706թ. պատրիարքը կրկին աթոռազուրկ է արվել և աքսորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Սբ. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710թ. Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն նրան ազատել են բանտից՝ հսկողություն սահմանելով վրան, որից ինն ամիս անց նա վախճանվել է: Եվրոպական պատմագիտությանը հայտնի անձնավորություն է եղել: Նրա անունը կապվել է նշանավոր «Երկաթյա դիմակով մարդու» առեղծվածին: «Երկաթյա դիմակով մարդ» անունը կրող բանտարկյալի ինքնությունը բացահայտելու համար ավելի քան 50 հեղինակներ իրենց ուսումնասիրություններում զարգացրել են տասնչորս վարկածներ, որոնք առնչվել են նաև Եվդոկացու անձին: Գրել է տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան…», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան), «Տաղ սուրբ Աստուածածնայ…» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան) և այլն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711թ.՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի ազգային մատենադարան): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709թ., «Մասիս», 1874թ.): Գրել է յուրօրինակ խառնուրդ լեզվով՝ գրաբարով և խոսակցական աշխարհաբարով: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար