Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ

Լուսանկարիչ

25 հունվար, 1949 - 17 հոկտեմբեր, 2020

Վահան Քոչարյան

Ծնվել է Երևանում: Եղել է լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի որդին: 1965թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան միջնակարգ հանրակրթական և Հ.Կոջոյանի անվան նկարչական դպրոցները, 1969թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ, 1970թ.՝ ազատ նկարիչ: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությանը և այլ ընկերությունների: 1977թ. աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի: 1980թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:  Լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962թ., 1964թ., 1973թ.), Բեյրութում (1965թ.), Մոսկվայում (1966թ.), Սալոնիկում (1996թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի), ինչպես նաև խմբակային ցուցահանդեսներ՝ Ռիգայում (1983թ.), Զապորոժիեում (1986թ.), Դնեպրոպետրովսկում (1988թ.), Երևանում (1995թ.), Բոխումում (1995թ.), Մոսկվայում (1995թ.): 2007թ. լույս է տեսել լուսանկարչի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ, որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից: 1998թ. «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի: 2002թ. Ռազմիկ Դավոյանի «Ոգեղեն հաց» գրքի համար արժանացել է հայ գրահրատարակիչների մրցանակի: 2016թ. արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: