Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐ

Լուսանկարիչ

24 դեկտեմբեր, 1919 - 29 մարտ, 1984

Անդրանիկ Քոչարյան

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945թ. Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին», որը 2008թ. լույս է տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո: 1948թ. Երևանում բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-70թթ՝ ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962թ. հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի ղեկավարել այն: Լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948թ., 1957թ., 1959թ., 1961թ., 1964թ., 1972թ., 1974թ., 1977թ., 1979թ., 1996թ., 2013թ.), Ռիգայում (1960թ.), Լենինգրադում (1961թ.), Մոսկվայում (1965թ.), Լիտվայում (1980թ.), Բուլղարիայում (1987թ.), Ուկրաինայում (1988թ.), Ֆրանսիայում (1995թ.), Սալոնիկում (1996թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի): «World Press Photo» ընկերության կողմից Հոլանդիայում մի քանի անգամ արժանացել է մրցանակների «Իմ Սարյանը» դիմանկարի համար (1963թ.), «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար (1965թ.), «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար (1966թ.), «Ռոմեո» դիմանկարի համար (1968թ.), «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար (1969թ.), «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար (1971թ.): 1971թ. նրա «Խնձորներ» լուսանկարը արժանացել է Լեհաստանի «Վենուս» միջազգային ֆոտոմրցույթի մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար