Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1977թ. ապրիլի 12-ին, Արցախի Ծմակահող գյուղում: 1980թ. տեղափոխվել է ՀՀ Հրազդան քաղաք: Դպրոցական տարիներին խաղացել է ֆուտբոլ, խոտի հոկեյ և հաճախել է քանդակագործության խմբակ: 17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում: 1994-98թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ, սկսել է նվագել կիթառ և կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995թ-ից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում և նույն տարում թողարկել է «Բայց դու չես գալիս» երգը: 1996թ. մասնակցել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000թ. սովորել ու աշխատել է թատրոնում, որից հետո անցել է անհատական գործունեության: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ: Արժանացել է մի շարք մրցանակների` «Ոսկե քնար» երաժշտական մրցույթի «Տարվա լավագույն երգիչ» (2003թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2004թ.), «Հատուկ մրցանակ» (2011թ.) և այլն: 2013թ. Երևանում հանդես է եկել մենահամերգով: Թողարկել է «Եկար, անցար» (2002թ.), «Կյանքից ավելին» (2006թ.), «Հուշերի քաղաք» (2009թ.), «Սիրո աղոթք» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 25 տեսահոլովակ: