Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ

Արվեստաբան

15 օգոստոս, 1935 - 6 փետրվար, 2017

Ծնվել է Բեյրութում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1961-65թթ սովորել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965-70թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1970-82թթ` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր: 1982-87թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրենը, 1987-92թթ` Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1992-98թթ` Հայաստանի նկարիչների միության նախագահը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, մենագրություններ, գրքեր: Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով: Հրատարակվել են նրա «Էդուարդ Իսաբեկյան» (ալբոմ, 1985թ.), «Ռուբեն Ադալյան: Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ» (Սարո Սարուխանյանի հետ, 2002թ.), «55 կերպարվեստագետ. հայ կերպարվեստի կեսդարյա կրոնիկոն, 1962-2014» (2014թ.) գործերը: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2016թ.՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Մահացել է Երևանում: