Գաբրիել Պատկանյան

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար

Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

Նադեժդա Սիմոնյան

Կոմպոզիտոր

Ալեքսեյ Պապովյան

Քանդակագործ

Գետիկ Բաղդասարյան

Քանդակագործ

Հելեն Սեգարա

Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան

Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՍՈՖԻԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ծնվել է 1986թ. փետրվարի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1993-2002թթ սովորել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային» մասնագիտական դպրոցում, 2002-07թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-արվեստի բաժնում: 2010թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան՝ ստանալով «մեներգեցողություն» մասնագիտության որակավորում: 2011թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես թատերախմբի մեներգիչ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Ատանաբույժն արևելյան», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Չարենց» և այլն: Նույն թատրոնում ստանձնել է գլխավոր դերը հետևյալ ներկայացումներում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետ (Կարինե), Ա.Այվազյանի ու Գ.Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետ (Նազիկ): 2012թ-ից աշխատում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես երգչախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Ստամբուլի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի բեմերում: 2015թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: «Կարմեն» օպերայում ստանձնել է «Միքայելայի» դերը (2015թ.): Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, արժանացել տարբեր մրցանակների: Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթում Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից արժանացել է Հատուկ մրցանակի (2006թ.): Մասնակցել է նաև «Վերածնունդ» (2010թ.), Մոսկվայի «Կարոտ» (2008թ.) միջազգային փառատոներին, Միջազգային օպերային մրցույթի (2016թ.): «Նոր օպերային աշխարհ» նախագծի՝ Մոսկվայում կայացած մեկամսյա կուրսերի շրջանակներում մասնակցել է Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրմանը և հետագայում խաղացել գլխավոր՝ Նեդդայի դերը (2016թ.): 2016թ. «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման Նազիկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «գլխավոր դերի դեբյուտ»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար