
Հովհաննես Ալխազյան
Գեղանկարիչ

Կոստան Զարյան
Բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Վլադիմիր Փիրադյան
Դիրիժոր

Վաղարշ Վաղարշյան
Դերասան, դրամատուրգ

Սերգեյ Ասլամազյան
Թավջութակահար

Արշամ Տատրյան
Բանաստեղծ, լրագրող

Բաբկեն Հարությունյան
Թատերագետ

Էդուարդ Վանունց
Հնչյունային օպերատոր

Դմիտրի Ատովմյան
Կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան
Գրաֆիկ

Վահան Ռումելյան
Գեղանկարիչ

Լուսինե Բադալյան
Հաղորդավար

Սոֆիա Բաղդասարյան
Օպերային երգչուհի, դերասանուհի
ՄԱՅՔ ՔՈՆՈՐՍ

15 օգոստոս, 1925 - 26 հունվար, 2017
Կրիկոր Օհանյան
Ծնվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: Ավագ դպրոցում խաղացել է բասկետբոլ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում: Պատերազմից հետո հաճախել է Լոս Անջելեսի Քալիֆորնյան համալսարանի բասկետբոլի բաժին, որտեղ խաղացել է մարզիչ Ջոն Վուդենի հետ: Ֆիլմային կարիերան սկսվել է 1950-ական թվականներից: Նկարահանվել է ամերիկյան «Կղզին երկնքում» ֆիլմում: Ռեժիսոր Ուլիամ Ա.Վելմանի հրավերով մինչև 1953թ. նկարահանվել է Լոս Անջելեսի «CBS» հեռուստաալիքի սերիալում: Մասնակցություն է ունեցել նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կղզին երկնքում» (1953թ.), «Ճահճե կինը», «Արևմուտքի 5 հրացանները» (1955թ.), «Աշխարհի վերջի օրը» (1955թ.), «Մարմինն ու դրդապատճառը» (1957թ.) և «Թաչ Քոնորսը»: 1959թ. խաղացել է «Tightrope» դետեկտիվ սերիալի գլխավոր հերոսի դերը, որը նրան համբավ է բերել: Առավել հայտնի է դարձել 1967թ-ից, ամերիկյան «CBS» հեռուստառադիոցանցի թողարկած Մաննիքս դետեկտիվ ֆիլմում իր կերտած Ջո Մաննիքս դերով: Ֆիլմը թողարկվել է 1967-75թթ և մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհով: Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում՝ «49-րդ տղամարդը» (1953թ.), «Կղզին երկնքում» (1953), «Արևմուտքի 5 հրացանները» (1955թ.), «Աշխարհի վերջի օրը» (1955թ.), «Ճահճե կինը» (1956թ.), «Յագուար» (1956թ.), «Կինը Օկլահոմայից» (1956թ.), «Մարմինն ու դրդապատճառը» (1956թ.), «Վուդու կինը» (1957թ.), «Ապրել արագ, մեռնել երիտասարդ» (1957թ.), «Լավ հարևան Սեմը» (1964թ.), «Հարլոու» (1965թ.), «Գիդեոն» (1998թ.) և այլն: Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 4 անվանակարգերում: 1969թ արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակին՝ «Մանիքս» ֆիլմում կերտած Ջո Մաննիքսի դերի համար: Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Տարզանա քաղաքում: