Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

Հովսեփ Մալեզյան

Բանաստեղծ

Շահան Նաթալի

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

Արամ Սաֆրաստյան

Արևելագետ, պետական գործիչ

Մաթևոս Դարբինյան

Արձակագիր, դրամատուրգ

Աշոտ Զորյան

Գեղանկարիչ

Ժիրայր Սերգոյան

Օպերային երգիչ

Ժիրայր Անանյան

Դրամատուրգ

Լևոն Մանուկյան

Արձակագիր

Վեներա Թարզյան

Դերասանուհի

Ռուզան Սարյան

Բանասեր, արվեստաբան

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

Սամ Զումիան

Ծնվել է 1953թ. մայիսի 29-ին, Երևանում, 1969-73թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1979թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1973թ. Հայաստանի նկարիչների միության կողմից ստացել է արվեստանոց: 1981թ-ից գեղանկարին զուգահեռ կատարելագործվել է հատկապես օֆորտի հնարքների մեջ: 1982-84թթ եղել է Մոսկվայի նկարիչների միության թոշակառու: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1975թ-ից սկսել է ցուցադրվել և մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Շվեդիայում, Դանիայում, Լատվիայում, Լիտվայում, Եգիպտոսում, Գերմանիայում, Կորեայում, Անգլիայում և այլուր: Նրա ստեղծագործության մասին հաճախ են անդրադարձել են տեղական և արտասահմանյան մի շարք ամսագրեր, պարբերականներ և հեռուստատեսությամբ: Նկարչի 1980-ականների ստեղծագործության հիմքում ընկած են խոհափիլիսոփայական թեմաները, ինքնատիպ, անսպասելի մեկնաբանություններով ու տեխնիկական լուծումներով: 1980-90թթ հիշարժան նկարաշարերից են օֆորտի տեխնիկայով կատարված նրա «Պարաններով մարդիկ» (1981թ.), «Տիկնիկների շքահանդես» (1981թ.), «Հայկական տոներ» (1982թ.), «Ձգտում» (1983թ.), «Նշանավոր մարդկանց դիմանկարների շարքը» (1983թ-ից): 1985թ. «Խաղ» (1981թ.) և «Հուշարձաների բացում» (1981թ.) շարքերի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: «Շարժում» (1984թ.), «Առաջին ինքնաթիռի հայտնությունը ժողովրդին», «Խաղաղության զինվորներ» (1985թ.) «Հաղթական քայլերգ» (1985թ.) ստեղծագործությունները արժանացել են  ՀՀ նկարիչների միության «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակին և մեդալի: 1990-2000թթ հեղինակել է մենատիպեր: Կատարման հնարքների և ընտրված թեմաների առումով կարելի է համարել նկարչի ստեղծագործական երկրորդ էտապը, որտեղ ռոմանտիկ, սիրո ու կանացի թեմանրով հակադրվել է անցյալ էտապի հետ: Աշխատանքներից են՝ «Սիրո պատմություն» եռանկարը, «Զարգացում» (6 նկարից), «Հարդաքանդակ» (5 նկարից), «Գույն գիծ ծավալ» (7 նկարից, 1994թ.) և այլն: 2000թ-ից, որպես երրորդ շրջան, նրա ստեղծագործությունը զարգացել է բոլոր ուղղություններով՝ գեղանկար, օֆորտ, մենատիպ, կերամիկական քանդակ: 2000թ. «Երկնքից իջածները» (1999թ.) երեք կտավների համար արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակին: 1996-2002թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1975թ-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ամստերդամում (1983թ.), Կասսելում (1990թ.), Երևանում (1993թ., 1996թ., 2000թ., 2001թ.), Կրութում (Ֆրանսիա, 1994թ., Էդգար Շահինի կալվածք), Փարիզում (2001թ.), Թբիլիսիում, Մոսկվայում, Լենինգրադում, Լիտվայում, Շվեդիայում, Դանիայում, Գերմանիայի ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում և այլուր: Մասնակցել է 10-ից ավելի միջազգային բիենալեների և տրիենալեների, որտեղից շահել է մեդալներ և պատվոգրեր: 2002թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը, մասնակցել ցուցահանդեսների, հանդես եկել անհատական ցուցահանդեսներով: 1992թ., 1997թ. և 2012թ. դիտորդի կարգավիճակով հրավիրվել է Կասսելի (Գերմանիա) «Դոկումենտա» խորագիրը կրող 5 տարին մեկ տեղի ունեցող միջազգային գիտաժողովին: 2003թ. «Ֆորեստ Լոն» պատկերասրահում ցուցադրած «Խենթերի պարը» (1999թ.) կտավը տպագրվել է 10-ից ավելի պարբերականներում և համարվել տարվա լավագույն աշխատանք: 2005թ-ից Լոս Անջելեսի «Leftcoast Galleries» պատկերասրահի մշտական արվեստագետն է: 2011թ-ից, աշխատելով Գրիգոր Մուրադյանի հետ, իր ստեղծագործությունների տակ ստորագրել է լատինատառ «Sam Zumian»: 2011-16թթ ցուցադրվել են նրա «Մարդիկ պարանների վրա», «Հողմապտույտ», «Ստվերներից փախչողները», «Սահող աթոռներ», «Ցնորք» (եռանկար), «Ճախրող ամբոխ», «Սիրո և կանացի քնքշության» և այլ աշխատանքներ: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի ավելի քան 20 թանգարաններում՝ Մոսկվայ Ա.Պուշկինի անվան կերպարվեստի, Արևելքի ժողովուրդների, Ռուսական արվեստի թանգարաններում, Բերդյանսկի Ի.Բրոդսկու անվան գեղարվեստի թանգարանում, Վ.Վերշչագինի անվան, Նիկոլաևսկի գեղարվեստի թանգարանում, Լիտվայի, Լատվիայի, Դոնեցկի, Սոչիի, Ղազախստանի թանգարաններում, Հայաստանի ազգային  պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, աշխարհի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Արժանացել է Գլենդելի քաղաքապետ Կոնտերոյի, ԱՄՆ սենատոր Կարոլ Լուիի, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի և այլ հեղինակավոր պատվոգրերի: 2005թ. «Ամպրոպ» նկարաշարի համար ստացել է Իտալիայի Ֆլորենտական բիենալեի Լորենցո Մեդիչիի Մեծ մեդալ, 2013-16թթ Իսպանիայից՝ դրամական պարգև և դիպլոմներ: 2009թ. արժանացել է Գլենդել քաղաքի Ադամանդե մրցանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար