
Զաքարիա Կապրուշյան
Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան
Բեմադրիչ, դերասան

Լևոն Խանսանամյան
Արձակագիր

Շուշանիկ Կուրղինյան
Բանաստեղծ

Լյուբով Վոյնովա-Շիկանյան
Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց
Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան
Գեղանկարիչ

Աշոտ Սուքիասյան
Լեզվաբան

Հովհաննես Շարամբեյան
Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան
Դերասան, պրոդյուսեր
ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

23 փետրվար, 1928 - 30 մայիս, 2016
Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: Մանկությունն անցել է Շամախյան գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: ՀՀ պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: 1976թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Թարգմանել է ավելի քան 50 գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմերի սցենար: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Շարլ Պերրոյի և Գրիմ Եղբայրների «Հեքիաթները», Ջերոմ Սելենջերի «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուն, Վալտեր Սքոտի «Այվենհո», Անդրե Մորուայի «Երեք Դյումա» վեպերն ու շատ այլ հեղինակների ստեղծագործություններ: Թարգմանական գրականության մեջ ունեցած ծանրակշիռ վաստակի համար արժանացել է մի շարք պարգևների: Մահացել է Երևանում: