Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1951թ. մայիսի 4-ին, Նախիջևանի Ազնաբերդ գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը և ՀՄՖ լրագրության բաժինը: 1973-94թթ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ: Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Վայոց ձորի միջբարբառ), պաշտպանել ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է: Հեղինակել է 14 գիրք, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ և բանաստեղծություններ: Կատարել է թարգմանություններ ռուսերենից, պարսկերենից՝ Պ.Կոելյոյի «Ալքիմիկոսը» վիպակը (2002թ.), «Մեծերի մեծ կրքերը» վավերագրական էսսեների ժողովածուն (2005թ.), Ա.Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը (2013թ.): Երկերից են՝ «Ալ խնձորիկ» (մանկական ժողովրդական խաղիկներ, 1993թ.), «Իմ կարոտները» (բանաստեղծություններ, 2000թ.), «Ազնաբերդ. Նախիջևանի վերջին ամրոցը» (պատմաբանասիրական ուսումնասիրություն, 2000թ.), «Նժդեհյան մասունքներ» (հուշապատում, 2001թ.), «Վայոց ձորի միջբարբառը» (գիտական մենագրություն, 2004թ.), «Կաքավիկ» (մանկական ժողովրդական երգարան, 2004թ.), «Արմատներ» (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, 2006թ.), «Թաթոս պապի զրույցները» (ժողովրդական զրույցներ, 2008թ.), «Երկիրն իմ աչքերով» (ուղեգրություն, 2008թ.), «Վիշապասարի կանչը» (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ռուսերեն, 2010թ.), «Իմ պարսկերենը» (վիպակ, 2010թ.), «Վիշապասար» (բանաստեղծություններ, ավանդազրույցներ, 2012թ.), «Զամբիլֆրոշ» (պոեմ, 2014թ.), «Հմայիլը» (պատմվածքներ, 2015թ.): Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն: 1994թ-ից աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում (1999թ-ից՝ որպես արձանագրային բաժնի վարիչ): ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական է: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, 2011թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար