ՎԱԼԵՐԻ ԱՓԻՆՅԱՆ

Գեղանկարիչ

4 ապրիլ, 1950 - 28 հունիս, 2019

Ծնվել է Հայաստանի Մայիսյան գյուղում: 1967թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) գեղարվեստի դպրոցում, ապա՝ ուսումնարանում: 1972թ. Լեհաստանում ծառայությունը ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Վ.Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում: 1973-76թթ Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է կերպարվեստի դասընթացներին: 1997թ-ից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է ավելի քան 200 հանրապետական և միջազգային ցուցահանդեսների աշխարհի մի շարք երկրներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մյունխենում (1990թ.), Պիտեայում (1991թ., Շվեդիա), Սանկտ Պետերբուրգում (1991թ., 2001թ.), Բեռլինում (1994թ., 2001թ.), Ստոկհոլմում (1997թ.), Փարիզում (2006թ.), Երևանում (2011թ.) և այլուր: Մի քանի տարի ապրել և ստեղծագործել է Գերմանիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում: Հեղինակել է նաև գրաֆիկական աշխատանքներ, թատերական բեմերի ձևավորումներ: Աշխատանքները գտնվում են Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մի շարք մասնավոր հավաքածուներում (Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա և այլն): Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար