Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1974թ. հունվարի 22-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը: 1991-94թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի օպերային երգեցողության բաժնում՝ Վլադիմիր Խաչատրյանի դասարանում: 1997-2002թթ երաժշտական ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Սվետլանա Կոլոսարյանի օպերային երգեցողության, 3-րդ կուրսից՝ Ռուբեն Մաթևոսյանի ժողովրդական երգեցողության դասարանում: 2004թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ: 2004թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնում: 2001թ. «Սայաթ-Նովա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին և «Տարվա ժողովրդական երգիչ» մրցանակին: Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպական երկրներ, Հեռավոր և Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա: Նկարահանել է վեց տեսահոլովակ: