
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԵՎՈՐԳ ՈՍԿԱՆՅԱՆ

22 մարտ, 1923 - 15 դեկտեմբեր, 1968
Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Հայտնի է նաև Գոգո Ոսկանյան անունով: Նրան նաև անվանել են «Պուճուր Հրաչ»՝ նկատի ունենալով Հրաչյա Ներսիսյանին: Լինելով ինքնուս նկարիչ՝ կարողացել է ձեռք բերել վարպետություն նկարչության ասպարեզում՝ անընդհատ զարգացնելով իր տաղանդը: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո գնացել է թատրոն: 1955թ. Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնում ճանաչում է ձեռք բերել, ստացել դափնեկրի դիպլոմ և արծաթյա մեդալ: 1962թ. Հանրապետական ժողովրդական ստեղծագործության տանը կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: 1964թ. Երևանում բացվել է նրա հաջորդ անհատական ցուցահանդեսը: 1967թ. Մոսկվայում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված համամիութենական փառատոնում արժանացել է արծաթե մեդալի: Նկարչի ժառանգությունը բաղկացած է գեղանկարից և թատերական գրաֆիկայից, որը քանակով այնքան էլ մեծ չէ: Հեղինակել է նաև ճեպանկարներ (Ամբերդը պատկերող, Աշտարակի հին կամուրջը, իսկ ետևի պլանում երևում է եկեղեցի, Մարինե եկեղեցին Արագածի ֆոնի վրա, Կիսաչորացած ծառ): Հեղինակել է բնանկարներ և նատյուրմորտներ, որոնցում ակնհայտ երևում է իմպրեսիոնիզմին բնորոշ թեթևություն: Աշխատանքներից են՝ «Աշտարակի հին կամուրջը» (1962թ.), «Աշուն» (1963թ.), «Կիրճը» (1963թ.), «Գեղարդ» (1963թ.), «Մարինե եկեղեցի» (1963թ.), «Ձմեռը Աշտարակի ձորում» (1965թ.), «Համբերդ և եկեղեցի» (1965թ.), «Աշտարակի ձորում» (1966թ.), «Քասախի կիրճը» (1966թ.), «Ձմերուկով նատյուրմորտ» (1966թ.), «Կղզի Քասախի կիրճում» (1967թ.), «Արայի լեռ» (1968թ.), «Արարատ» (1968թ.), «Սեփոյի գյոլը» (1968թ.), «Մատուռ» (1968թ.): 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: