Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՄՈԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գեղանկարչուհի, աբստրակցիոնիստ

Մարիամ Խաչատրյան

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: Գեղանկարիչներ Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրն է, Վահան Ռումելյանի կինը: 1980-83թթ սովորել է Երևանի Հենրիկ Իգիթյանի ղեկավարած ազգային գեղագիտական կենտրոնում, 1983-87թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1987-91թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1992թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ստեղծագործել: 1991թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Փարիզում, Մոսկվայում, Երևանում, Քուվեյթում, Նյու Յորքում, Լոնդոնում, Դուբայում, Ցյուրիխում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1993թ.), Երևանում (2007-09թթ, 2014թ.), Բեյրութում (2012թ.): 1995թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է: 2014թ-ից նկարչուհին ավելի շատ ստեղծագործել է աբստրակտ ոճով: Աշխատանքները գտնվում են Երևանի և Քուվեյթի ժամանակակից արվեստի թանգարաններում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Չեխիայի, Հայաստանի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար