ԿԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ

Գեղանկարիչ

28 մարտ, 1951 - 28 նոյեմբեր, 2001

Ծնվել է Արցախի Գարդման գավառի Բանանց գյուղում: Եղել է ավանգարդ շարժման հետևորդ: 1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1971թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981թ. դարձել է նաև ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, իսկ 1996թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: 1982թ. ավարտել է Մոսկվայի նկարչական ակադեմիան: 1996-99թթ աշխատել է Փարիզի Արվեստի միջազգային ընկերակցությունում: 1967թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ճապոնիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Դանիայում, Հունգարիայում, Եգիպտոսում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Մոսկվայի պետական պատկերասրահում, Լոնդոնի արվեստի թանգարանում, Ճապոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: 1978թ. արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք», 1983թ.՝ Սոֆիայի միջազգային մրցույթի «Լավագույն նկարիչ», 1986թ.՝ առաջին մրցանակներին: Մահացել է Երևանում: