Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԿԱՄՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1961թ. ապրիլի 16-ին, ՀՀ Եղեգնաձոր քաղաքում: Հայտնի է նաև Կամսար անունով: 1971-76թթ սովորել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում՝ Վան Եղյանի դասարանում: 1976-80թթ ուսումը շարունակել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996թ-ից՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրենը: Նկարչի արվեստի սկզբնաղբյուրը եղել է հայկական ժայռապատկերային արվեստը: Տարիներ շարունակ ուսումնասիրել է հայկական ժայռապատկերային սիմվոլիկան: Հայտնի նկարներից են՝ «Գոյապայքար» (1992թ.), «Հող և երկինք» (1993թ.), «Դեկտեմբեր 88» (1994թ.), «Հունվար 94» (1994թ.), «Առևանգում» (1996թ.), «Լուսինեին» (1996թ.), «Բռնկում» (1997թ.), «Գիշերային առավոտ» (1997թ.), «Զարթոնք» (1999թ.), «Կոմպոզիցիա» (1999թ.), «Կանաչ խաղ» (1999թ.), «Հորիզոն» (2000թ.), «Կոմպոզիցիա» (2001թ.), «Հիշողությանս սպիտակ գարունը» (2000-12թթ), «Ներանձնական պոռթկում» (2013թ.), «Առօրյա տրամադրություն» (2013թ.), «Աշնանային օր» (2013թ.), «Կանաչ միջօրե» (2013թ.) և այլն: Գրաֆիկ գործերից են` «Լեռներ» (2013թ.), «Մտահոգություն» (2013թ.): 1980թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եղեգնաձորում (1999թ.), Երևանում (2013թ.): Դասավանդում է Եղեգնաձորի արվեստի դպրոցում: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի նկարիչների միության, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար