Ֆերուհխան Քրթիկյան

Բժիշկ, հրապարակախոս

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

Մանուել Թոլեկյան

Գեղանկարիչ

Մանուկ Հովսեփյան

Գեղանկարիչ

Աննա Ամբակումյան

Դաշնակահար

Բաղիշ Հովսեփյան

Արձակագիր

Սանդրո Բեհբուդյան

Պատմաբան, բանասեր

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, գրաքննադատ

Հովհաննես Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Արտյոմ Հարությունյան

Ռեժիսոր, օպերատոր

Վահրամ Զարյան

Մնջախաղաց, պարող

Էրիկ Միրզոյան

Կլառնետահար

 

 

 

 

ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, պատմաբան, լրագրող

12 մարտ, 1938 - 26 մայիս, 2016

Ծնվել է Էջմիածնում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և նշանակվել Սիսիանի կոմսոմոլի շրջկոմի առաջին քարտուղար: Այնուհետև տեղափոխվել է Սիսիանի «Որոտան» թերթ և աշխատել որպես խմբագրի տեղակալ, իսկ հետո նշանակվել է խմբագիր: 1980-95թթ եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, 1988-91թթ՝ «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը: Նրա նախաձեռնությամբ 2004թ. ստեղծվել է «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Եղել է նաև բանասիրական գիտությունների դոկտոր, «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագիրը, ՀՀԿ խմբակցության անդամ: Աշխատություններն են՝ «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» (1996թ.), «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» (1997թ.), «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» (1997թ.), «Ականավոր սյունեցիներ» (1998թ.), «Աշնան արահետ» (բանաստեղծություններ, 2000թ.), «Ականավոր սյունեցիներ» (2001թ.), «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» (2001թ.), «Վարպետ Անդրանիկ» (2001թ.), «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» (2004թ.), «Մարզպան Վասակը պատմիչների (և ոչ միայն նրանց) դատաստանի առջև» (2004թ.), «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» (2005թ.), «Աշոտ Սաթյան» (ծննդյան 100-ամյակի առթիվ, 2007թ.), «Համո Սահյան. կյանքը և գործը» (2007թ.): Տարբեր տարիների արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալների, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար