Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1959թ. հունիսի 5-ին, Լեինականում (այժմ՝ Գյումրի): Հայտնի է նաև Ճալա անունով: 1979թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Եղել է 1980-ականների հայկական գեղարվեստի հեղափոխականներից մեկը: Մասնակից է եղել նաև Երևանում վերակառուցման ժամանակ գործած «3-րդ հարկ» շարժման մի քանի ցուցահանդեսի: Մշակել է յուրահատուկ կատարողական տեխնիկա, նրա գործերը ինքնատիպ և յուրօրինակ են, պատմում են հայկական քարերի, անցած պատմության տարեգրությունը: Նկարիչը փորձել է մերձանալ բնության հետ, հասկանալ հայկական քարի բնությունը, բնավորությունը, ժառանգությունը: Դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում (դոցենտ): Մի քանի տարի բնակվել է Լեհաստանում, որտեղից 1996թ. վերադարձել է Գյումրի: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գյումրիում (1996թ.), Երևանում (2013թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար