Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում: Երգչուհի Ռաիսա Մկրտչյանի դուստրն է: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1985-90թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա և որպես մեներգչուհի սկսել է համերգներով հանդես գալ: 1997-2014թթ հանդես է եկել Ռուսաստանի Օ.Լունդստրեմի անվան պետական կամերային ջազային նվագախմբում` որպես մեներգչուհի: Համագործակցել է Անատոլի Կրոլի, Գեորգի Գարանյանի, Դեբորա Բրաունի, Լեոնիդ Պտաշկոյի, Էմիլիո Մորալեսի, Վ.Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի, Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ հանրահայտ երգիչների, երաժիշտների ու անսամբլների հետ: 1995-98թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի էստրադային-ջազային ֆակուլտետում, որից հետո սկսել է վոկալ դասավանդել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային և երաժշտական թատրոնի ֆակուլտետներում: Հիմնել է ռուս-կուբական «Կուբա-Ռուսաստան. Նոստալգիա» երաժշտական նախագիծը: Կատարել է համաշխարհային ջազային ստեղծագործություններ, ֆրանսիական շանսոն, լատինաամերիկյան երգեր, ռուսական ռոմանսներ, ինչպես նաև` հայկական ժողովրդական երգերը ջազային ոճով: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Պարբերաբար մասնակցել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ռոմանտիկա Ռոմանսա» հաղորդաշարին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական երաժշտական փառատոների, դարձել դափնեկիր: 2012թ. և 2015թ. արժանացել է Հավանայի երաժշտական միջազգային փառատոնի Հատուկ մրցանակին: 2015թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար