Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՉԱԼՏԻԿՅԱՆ

Ճարտարապետ

6 հոկտեմբեր, 1908 - 3 օգոստոս, 1971

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1932թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: Նույն թվականից աշխատել է Մոսնախագիծինստիտուտում: 1945-65թթ եղել է Մոսկվայի Իզմայլովո շրջանի գլխավոր ճարտարապետը: Համահեղինակների հետ նախագծել և իրականացրել է Մոսկվայի տարբեր շրջանների հատակագծումն ու կառուցապատումը, Դավիդկովո, Կունցևո շրջանների, Գագարինի անվան հրապարակի, Վեռնադսկու պողոտայի կառուցապատումը, բնակելի տներ, Ռադիոէլեկտրոնիկայի, Կոշիկի, Կտորեղենի, Ճենապակու տները, Մոսկվայի շինարարների մշակույթի տունը, «Զվյոզդնի» կինոթատրոնը և այլն: Արժանացել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի՝ Դավիդկովո շրջանի կառուցապատման համար: Մահացել է Մոսկվայում: