Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՍԱՏՈՒՐ ՊԶՏԻԿՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ծնվել է 1943թ. օգոստոսի 12-ին, Բեյրութում: Սովորել է Պերուջայի գեղարվեստի ակադեմիայում և Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում: Աշխատում է գեղանկարչության և գրաֆիկայի (մասնավորապես՝ փորագրության) ասպարեզներում: Ստեղծագործել է գերիրապաշտական (սյուրռեալիզմ) ուղղությամբ: Նրա նկարներում ավերված շենքերի բեկորները, կանանց երկրաչափականացված մարմինները, դիմակները, անեզր տարածությունները յուրովի արտահայտում են ժամանակի լարվածությունը, անորոշությունը, պատերազմի սարսափները («Սպասում», «Խաչից իջեցնելը», «Նոկտյուրն», «Մտորումներ» և այլն): Լիբանանի ողբերգական իրադարձությունները իրենց կնիքն են թողել նկարչի ստեղծագործական նկարագրի վրա: 1980թ. Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրաբերել իր տասը փորագրությունները, որոնցից են՝ «Արևամուտ» (1976թ.), «Սահման» (1977թ.), «Ռեքվիեմ մեռած քաղաքին» (1980թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1968թ., 1975թ.), Փարիզում (1970թ., 1977թ.), Հռոմում (1974թ., 1976թ.), Ամստերդամում (1978թ.), Ֆլորենցիայում (1979թ.) և այլուր: Ապրում և ստեղծագործում է Փարիզում: