
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ԱՅՎԱԶ ԱՎՈՅԱՆ

25 սեպտեմբեր, 1955 - 13 հուլիս, 2011
Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում: 1974-76թթ սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) գեղարվեստի ուսումնարանում: 1986թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1986թ-ից նկարչի գործերը ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր ցուցասրահներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բելգիայում և այլուր: 1993թ. կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ ներկայումս էլ նրա գործերը ցուցադրված են: 2001թ. մասնակցել է երեք այլ նկարիչների հետ խմբակային ցուցահանդեսի Ամստերդամի Ռուդոլֆյան ցուցասրահում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտասահմանյան բազմաթիվ ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում: 2013թ. Գուսանագյուղում բացվել է Այվազ Ավոյանի անվան ցուցասրահ՝ վերջինիս գործերի մշտական ցուցադրությամբ: Մահացել է Էջմիածնում: