Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երգչուհի, դերասանուհի

Ծնվել է 1968թ. հունիսի 5-ին, Էջմիածնում: Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի քույրն է: 1985թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1985-87թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիայում՝ Նիկոլայ Ծատուրյանի և Արմեն Էլբակյանի արվեստանոցներում: Ինստիտուտից հետո, որպես մեներգչուհի և դերասանուհի, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում: Խաղացել է Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» (Կին), Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ» (Հայկան), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Կին), Է.Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» (Մերի), Մոլիերի «Ժլատը» (Կլոդ) և այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է Սիրիայում և Լիբանանում: 1995թ-ից ներկայանում է որպես անհատ երգչուհի: Այդ թվականներին ձայնագրել է իր հայտնի կատարումներից՝ «Երևանի սիրուն տղա», «Գայի, գայի», «Ղափամա», «Ապարան» և այլ երգեր: Նրա երգերի մեծ մասը հիմնականում հումորային ժանրին են պատկանում: 1995թ. արժանացել է «Ասուպ» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն փոփ երգ» մրցանակին: Մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, իսկ համերգային շրջագայություններով հանդես է եկել Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Չեխիայում և այլ երկրներում: Թողարկել է «Պաչիկ-մաչիկ» (2001թ.), «Լավագույն երգեր» (2002թ.), «Արի ասեմ» (2004թ.), «The Best» (2009թ., 2015թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2004թ. և 2009թ. Նյու Յորքում արժանացել է «Big Apple» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ոճային երգչուհի», իսկ 2007թ.՝ Մոսկվայի «Հայաստանի Տարվա Երգ» մրցանակաբաշխության «Տարվա հումորային ժանրի երգչուհի» մրցանակներին: 2006-08թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը: 2009թ-ից զբաղվել է բիզնեսով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար