Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

5 հունիս, 1818 - 17 նոյեմբեր, 1861

Ծնվել է Թիֆլիսում, զինվորականի ընտանիքում: Եղել է Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը: 1834թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, 1839թ.՝ Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը: Դեռևս համալսարանի երկրորդ կուրսում գրած ռեֆերատի համար հանդիսավոր պայմաններում ստացել է ավարտական կուրսի առաջադեմ ուսանողների համար նախատեսված մրցանակը՝ ոսկե մեդալը: 1839-42թթ եղել է զինվորական բժիշկ Կովկասում, հետո՝ ռազմական մինիստր Չերնիշևի անձնական բժիշկը՝ Պետերբուրգում: 1846թ-ից Թիֆլիսում փոխարքայի գրասենյակի պաշտոնյա էր, ապա՝ կարանտինամաքսային գործերի ավագ աստիճանավոր: Ստացել է գեներալի կոչում: Անմիջական մասնագիտությանը զուգընթաց ծավալել է գրական-հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով: Հայ բանասիրությունը նրան է պարտական Գահնամակի հայտնաբերման համար: Մասնակցել է Կովկասյան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը: Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն Թիֆլիսի համքարությունների մասին: Հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ: Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է Սայաթ-Նովայի «Դավթար»-ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը: «Դավթար»-ում գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր: Վերծանել է հայերեն երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ: Նրա՝ Սայաթ-Նովային նվիրված գիրքը («Գուսանք», հ.1) 1852թ. լույս է տեսել Մոսկվայում: Երգերի հրատարակությանը կցել է առանձնակի ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին՝ փաստորեն հիմնադրելով հայ բարբառագիտությունը («Թիֆլիզու բարբառի մի քանի հատկություններու վրա»): Քննաբար է ներկայացրել այդ բարբառի ձևաբանական համակարգը, օրինակներով ցույց տվել գոյականների, դերանունների հոլովման և բայերի խոնարհման բնորոշ առանձնահատկությունները: Երգերին կցած առաջաբանում շոշափել է դրանց ուղղագրությանը, գրաբարի և որոշ հայ բարբառների ծագմանը վերաբերող հարցեր: Գիտական որոշակի արժեք ունեն հատկապես Սայաթ-Նովայի երգերի ծանոթագրությունները, ուր հեղինակը բացատրել է փոխառյալ և անհասկանալի բառերը, բարբառային հատուկ քերականական ձևերն ու իրողությունները: Նրա հավաքած հայ աշուղական երգերի 2-րդ հատորը («Գուսանք», համար 2) լույս է տեսել 1903թ., Թիֆլիսում, դստեր՝ Մանե Ախվերդյանի հրատարակությամբ: Տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիչանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ: Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է Երևանի գրականության և արվեստի թանգարանում: Մահացել է Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար