Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԼԱԶՈ

Արձակագիր

26 հոկտեմբեր, 1869 - 2 ապրիլ, 1926

Հակոբ Ղազարյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում: Կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել ուսուցչությամբ: Տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել պարբերականների: Հրատարակվել են գրողի «Գուլե» (1890թ.), «Ֆերո» (1892թ.) պատմվածքները, «Խունխոր» (1893թ.) վեպը, «Յա դաստ» (1904թ.) վոդևիլը, «Թասիբ» (1899թ., Բայազ ծածկանունով), «Քուրդ Զասմի պատմությունը» (1923թ.) վիպակները, որոնք արտացոլում են քուրդ ժողովրդի կյանքը, կենցաղը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը: Նրա սցենարով նկարահանվել է «Զարե» (1926թ.) ֆիլմը: 1921թ. կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը, որը քրդական դպրոցներում օգտագործվել է մինչև 1928թ.: Մշակութային մեծ աշխատանք է կատարել քուրդ բնակչության շրջանում: Մահացել է Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար