ԷԼԼԱԴԱ ՉԱԽՈՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (Ռոբերտ Անդրիասյան): 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը: 1977թ. մասնագիտական դասընթացներ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերայում: 1974-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Ջ.Վեդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Կարմեն» (Կարմեն), Գ.Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» (Լուչիա) և այլն: 1973թ. արժանացել է Գլինկայի անվան համամիութենական, 1981թ.՝ Մարիա Կալլասի անվան միջազգային վոկալիստների մրցույթների դափնեկրի կոչման, 1984թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար