Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Գեղանկարիչ, աբստրակցիոնիստ

Ծնվել է 1953թ. հուլիսի 29-ին, Հյուսիսային Կովկասում: Հայտնի է նաև «Ամառ» անունով: 1969թ. տեղափոխվել է Հայաստան: 1975թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Եղել է գեղանկարիչ Վիգեն Թադևոսյանի աշակերտը: 1986-90թթ եղել է Թիֆլիսի վրացական դիզայներական ֆոնդի գեղարվեստական ղեկավարը, որտեղ մասնակցել է տարբեր դեկորատիվ ճարտարապետական նախագծերի՝ Մոսկվայի Ֆեոդորովի անվան ակնաբուժական կենտրոնի ձևավորումը, «Պոլկոննայա Գորա» զբոսայգու լուսյերի և դեկորատիվ աշխատանքները, ԽՍՀՄ վերջին առաջնորդ Մ.Գորբաչովի աձանձնատների ձևավորումը Սև ծովի ափին և այլն: 1993թ-ից եղել է Հայաստանի Ժողարվեստի թանգարանի տնօրենը: 1994թ-ից բնակվում և ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարել է վառ, բոցավառ գույներով, որն հիշեցնում է Վերածննդի ժամանակների նկարիչներին: Որպես քանդակագործ, աշխատել է բազմաթիվ նյութերով և տեխնիկայով՝ փորագրություն քարի վրա, փայտով, փղոսկրի վրա, կիսաթանկարժեք քարերով, ստեղծել է բրոնզե քանդակներ, աշխատել կոփածո պղնձի վրա: Հեղինակել է երկաթի վիտրաժներ, մուտքի դռներ, ճարտարապետական զարդեր, փորագրված քարե դեկորատիվ գործեր և այլն: 1999-2006թթ Նյու Յորքում և Լոս Անջելեսում աբստրակտ ոճով ստեղծել է մի շարք ֆիլմեր, որպես նոր արտիստիկ արտահայտման միջոց և անվանել է «վիդեոնկարչություն» (Videopainting): Այդ տարիներին արել է մի շարք փորձարկումներ՝ լույսի էներգիայի վիդեոհոլովակներ նկարահանելով և բացահայտելով ֆրակտային կառուցվածքներ: 2003թ-ից Լոս Անջելեսում որպես նկարիչ, գրաֆիկ-դիզայներ աշխատել է «Nextep Design Studio»-ում, ճարտարապետ Սևակ Պետրոսյանի հետ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար