Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՎԻԳԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

8 հունվար, 1943 - 23 հոկտեմբեր, 2010

Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը: 1981-84թթ եղել է «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրը: 1990-2000թթ հանդես է եկել նաև որպես համադրող, այդ թվում՝ 1995թ․ Գերմանիայի Բոխում քաղաքում «Հայաստան. հինավուրց մշակույթի երկրի վերաբացահայտումը» ցուցահանդեսում: Առաջիններից է մասնակցել 1988թ. Արցախյան շարժմանը: 1990-ականներին արվեստի թեմայով դասախոսություններ է կարդացել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: 1996-2001թթ «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցում վարել է արդի արվեստի պատմության մասին դասընթացաշար և ունեցել մեծ ազդեցություն Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման վրա: Եղել է իր ժամանակի արվեստի նշանավոր դեմքերից, արվեստի վերացական ուղղության հիմանդիրներից մեկը Հայաստանում: Եղել է հայկական մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի կամուրջներից մեկը: Իրերի խորքը թափանցելու կարողությունը, առաջնայինը երկրորդականից տարբերելու սուր զգացումը, նրբացված, կիրթ ճաշակը հատկապես զգալի են նկարչի գրքային գրաֆիկայում: Ձևավորել է Քամյուի, Մարկեսի, Հեսսեի, Լորկայի գրքերի նկարազարդումները, որը եղել է այդ գրողներին խորապես հասկանալու, նրանց աշխարհը թափանցելու եւ խորքը վերհանելու լուրջ փորձեր ժամանակակից հայ գրքարվեստի մեջ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար