ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1963թ. մայիսի 5-ին, Երևանում: 1980-85թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում: 1989թ-ից դասավանդում է ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի գունանկարի ամբիոնում (դոցենտ): 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: Մասնակցել է Արցախյան ազատամարտին (1991-94թթ): 2007թ. կերտել է Հայոց ցեղասպանության (1915թ.) թեմայով հուշարձան, որը տեղադրված է Ֆրանսիայի Տուր քաղաքում: 1985թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1999թ-ից հետո չորս անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Ֆրանսիայում: 2007թ. «Հայաստան, իմ բարեկամ» ֆրանս-հայկական միջոցառման շրջանակներում ունեցել է անհատական ցուցահանդես: 2010թ. ՀՊՄՀ գիտական գրադարանի «Գրքի թանգարան» սրահում կազմակերպվել է նրա «Նոր գույներ» անհատական ցուցահանդեսը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար