Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 15-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1986թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1989թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիան, 1992թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1987թ. Մոսկվայում արժանացել է Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի 1-ին մրցանակին: Նկարիչը կախարդական ռեալիզմի, աբսուրդի ու Վերածննդի փիլիսոփայական գաղափարների միաձուլումով ստեղծել է իր յուրահատուկ կտավները: Նրա կտավներում կարելի է տեսնել երևակայական պատկերներ, որոնք դուրս են ժամանակից ու տարածությունից, ու յուրաքանչյուր արվեստասերի թույլ են տալիս անսահման երևակայել: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի աշխատանքները ցուցադրվել են դեռևս ուսանողական տարիներից: 1996թ-ից մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, արժանացել մրցանակների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիբանանում, Շվեյցարիայում և այլուր: 2000թ. արժանացել է Շվեյցարիայի Արվեստի թանգարանի «Լավագույն կտավ» մրցանակին, 2012թ.՝ Մոնակոյի «Nouvelle Dimension»-ի «Prix D'excellence» մրցանակի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար