Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Ծնվել է 1958թ. մայիսի 5-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1969-73թթ սովորել է Գյումրիի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1973-77թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-84թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1986թ-ից եղել է Հայաստանի երիտասարդ նկարիչների միության անդամ, 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1990-94թթ եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) գլխավոր նկարիչը: 1997թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, որտեղ 2003-09թթ ղեկավարել է այդ մասնաճյուղի գեղանկարչության և կիրառական զարդարվեստի ամբիոնը, իսկ 2003թ-ից ղեկավարում է գեղանկարչության ամբիոնը (2013թ-ից՝ պրոֆեսոր): 2003թ-ից ղեկավարում է նաև Հայաստանի նկարիչների միության Գյումրու բաժանմունքը: 2004թ-ից Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենն է: Թատերական ձևավորումներից են՝ Հ.Քոչարի «Կարոտ» (1987թ.), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1991թ.), «Ֆրանկո-թուրքական պատերազմ կամ խնդանք անցնինք» (1992թ.), «Մեր այս տարիքում» (1992թ.), Յ.Օ՛Նիլի «Սերը ծփիների տակ» (1993թ.), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (2002թ.), Վ.Փափազյանի «Ժայռը» (2007թ.), Կ.Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տանից» (2007թ.), Դ.Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» (2010թ.), Ռ.Քիպլինգի «Մաուգլի» (2012թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի 100-ամյակը (2012թ.) և այլն: 1976թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների Ռուսաստանում, Իսպանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Հայաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Իրանում, Իտալիայում, Սիրիայում, Վրաստանում, Լիբանանում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մարսելում (1990թ., Ֆրանսիա), Կոպենհագենում (1994թ., Դանիա), Քյոլնում (2003թ., Գերմանիա), Դեռդեմոնտում (2003թ., Բելգիա), Գյումրիում (2008թ., նվիրված ծննդյան 50-ամյակին): Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մի շարք երկրների պատկերասրահների մշտական ցուցադրությունում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար