Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԻՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Ծնվել է 1957թ. օգոստոսի 12-ին, Թբիլիսիում: 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980-84թթ սովորել և աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչության ստուդիայում՝ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1984թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Հեղինակել է նաև բազմաթիվ գրաֆիկական ինքնատիպ աշխատանքներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեյցարիայում (1994թ., 2003թ.), Լեհաստանում (1995թ.), Երևանում (1998թ.), Բարսելոնայում (2004թ.): 2007թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և ունեցել 4 անհատական ցուցահանդես: Նրա աշխատանքները գտնվում են Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում: