ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1957թ. մարտի 29-ին, Երևանում: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին է: 1981թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի քանդակի ֆակուլտետը: 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1995թ-ից՝ նկարիչների միջազգային ասոցիացիայի, 2008թ-ից՝ Հունգարիայի նկարիչների միության անդամ է: 1985-94թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի ֆակուլտետում: Բազմաթիվ ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում (Շվեդիա, Հունգարիա, Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա), արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նրա քանդակները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, ՌԴ մշակույթի նախարարության հավաքածուում, Իտալիայի Դանթեի պատկերասրահում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Քանդակագործի աշխատանքները ՀՀ նախագահը նվիրել է մի շարք երկրների առաջնորդներին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի, Լիխտեյնշտեյնի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուդապեշտում (1991թ., 1994թ.), Փարիզում (1993թ., 1996թ.), Փասադենայում (2000թ.): 1992թ. Իտալիայի Ռավեննա քաղաքում արժանացել է ոսկե մեդալի, 1996թ.՝ Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս 2-րդի մեդալին, 2001թ.՝ ՀՆՄ «Լավագույն քանդակ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար