ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

12 ապրիլ, 1935 - 3 մայիս, 1982

Ծնվել է Խանլարում: 1939թ. տեղափոխվել է Երևան: 1951-56թթ մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ 1966-70թթ դասավանդել է: 1964թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Կուբա, 1970թ., Ճապոնիա, 1976թ, ԱՄՆ, 1977թ., Ֆրանսիա, 1978թ.): 1966թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1973թ-ից՝ վարչության անդամ: 1971թ. «Բալլադ զինվորի մասին» նկարի համար արժանացել է ՀԼԿԵՄ հատուկ պատվոգրի: Ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ: Հեղինակել է թեմատիկ («Կոմիտաս», 1962թ., «Տիր», 1978թ., «Ջութակահարը», 1975թ.), բազմազանությամբ աչքի ընկնող բարձրարժեք հաստոցային և մոնումենտալ աշխատանքներ` Երևանի «Մասիս» ֆիրմայի մշակույթի տան «Ղանթար» բազմանկարը, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահի որմնանկարների էսքիզները (1979-81թթ): 1981-82թթ ստեղծել է «Խաչելիություն» կտավների նկարաշարը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար