
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ԱՎԵՏԻՔ ՀԱԿՈԲՅԱՆ

1 հունվար, 1944 - 6 սեպտեմբեր, 2018
Ծնվել է Երևանում: Հայտնի է եղել նաև «Հավետ» անունով: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր): 1964թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, 1965թ. արժանացել արծաթե մեդալի: Ստեղծագործություններից են՝ «Ինքնադիմանկար» (1970թ., 2007թ.), «Երանություն» (1983թ.), «Բնանկար» (1989թ.), «Սարի թաղ» (1994թ.), «Իրիկնադեմ» (1995թ.), «Ուշ ամառ» (1997թ.), «Բաց պատուհաններ» (1997թ.), «Մինաս…» (1997թ.), «Երկրաշարժ» (1998թ.), «Նատյուրմորտ» (2007թ.), «Սպասում» (2007թ.), «Բնորդուհի» (2007թ.), «Անավարտ երաժշտություն» (2011թ.), «Միայնակը» (2012թ.), «Մայրիկ» (2012թ.), «Վահան Տերյան» (2012թ.), «Աստղիկ» (2012թ.), «Կոմպոզիցիա» (2013թ.) և այլն: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1976թ. արժանացել է ԽՍՀՄ նկարիչների միության և մշակույթի նախարարության 1-ին մրցանակին: Միջազգային ցուցահանդեսների մասնակցել է Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր: Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում: