Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ

Խումբ

Արտավազդ Բայաթյան` վոկալ
Եղիշե Պետրոսյան` կիթառ
Հրանտ Ասատրյան` ստեղնաշար
Վաչագան Հայրապետյան` հարվածային

Ստեղծվել է 1969թ. ապրիլին, Երևանում, Արտավազդ Բայաթյանի և Եղիշե Պետրոսյանի նախաձեռնությամբ: Խմբի անդամները եղել են համադասարանցիներ, ովքեր իրենց առաջին համերգները տվել են դպրոցական դահլիճներում, ապա` բուհական, իսկ կարճ ժամանակ անց դարձել են հայտնի հանրության կողմից: Երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակները հիմնականում իրենք են եղել: Մասնակցել են բազմաթիվ համերգների, փառատոների ու մրցույթների, արժանացել են մրցանակների ու դիպլոմների: 1982թ. մասնակցել են «Ոսկե Կամերտոն» համամիութենական մրցույթին, որտեղ արժանացել են 1-ին մրցանակին: 1983-84թթ Կենտրոնական հեռուստատեսությունը պարբերաբար հրավիրել է խմբին Մոսկվա` մասնակցելու համերգների ու հեռուստատեսային հայտնի ծրագրերի: 1985թ. մասնակցել են «Երգ 85» փառատոնին: Խումբը ունի մի քանի տասնյակ ձայնագրված ու չձայնագրված ստեղծագործություններ: Այդ տարիներին «Ծնունդդ շնորհավոր» երգը դարձել է հիթ, որը հնչել է բազմաթիվ տարեդարձերի ժամանակ: Այն եռալեզու է՝ հայերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Երգը Արտավազդ Բայաթյանը գրել է իր կնոջ համար: Թողարկել են երկու ձայնասկավառակ` «Հայացք ինձ վրա» (1995թ.) և «Մտորումներ» (2000թ.): Կյանքից վաղաժամ հեռացել է խմբի ստեղնաշարահար Վահան Օհանյանը, ում հիշատակին թողարկվել է իր հեղինակած երգերի ձայնասկավառակը: 1995թ. նկարահանվել է «Կենցաղային երգի» տեսահոլովակը: 2007թ. Երևանում խումբը հանդես է եկել «Ինչոր մի օր» վերնագրով համերգային ծրագրով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար