ՍՈՆԱ ԲԱՆՈՅԱՆ

Գոբելենագործ

Ծնվել է 1953թ. ապրիլի 12-ին, Երևանում: Գեղանկարիչ Լյուդվիգ Ավետիսյանի կինն է: Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1996թ. Բուդապեշտում մասնակցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացների: Դասավանդում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք, կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում: Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2012թ. Երևանի Մանկական արվեստի թանգարանում ներկայացրել է Գեղագիտության այգային կենտրոնի իր խմբի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ տեղ էին գտել շուրջ 30 գոբելեններ, ինչպես նաև բատիկներ և գեղանկարչություն: 2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի, 2012թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար