Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՄԼԵՏ ՄԱՏԻՆՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1953թ. ապրիլի 12-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ 1968թ. ավարտել է Վանաձորի Ս.Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը: 1972-77թթ սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Կերպարվեստ և էսթետիկա է դասավանդել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես գործադիր տնօրեն աշխատել է «Անդրադարձ» շաբաթաթերթի խմբագրությունում: Ստեղծագործություններից են՝ «Սպարտակ» (1982թ., Երևան, եղել է Երիտասարդության պալատում), «Միացում» (1999թ., ՀՀ, Արարատ, Վ.Սարգսյանի տուն-թանգարան), Անտոն Չեխովի կիսանդրին (1999թ., Երևան, թիվ 55 դպրոց, համահեղինակ), Վազգեն Սարգսյանի կիսանդրին (2000թ., Ստեփանակերտ), «Մատնաչափիկ» բարձրաքանդակը (2001թ., Երևան, Էրեբունի բժշկական քոլեջ), «Արծիվ» հարթաքանդակը (2002թ., Ֆրանսիա, Վալանս), «Եղնիկներ» հարթաքանդակը (2002թ., Ֆրանսիա, Վալանս), Խաչիկ Դաշտենցի կիսանդրին (2003թ., Երևան, թիվ 114 միջնակարգ դպրոց), Խաչիկ Դաշտենցի կիսանդրին (2003թ., ՀՀ, Իրինդ գյուղի միջնակարգ դպրոց), Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին (2003թ., Երևան, ԳԱԱ), «Պանթեոնի մուտք» հուշակոթողը՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին (2003թ., Վանաձոր), «Նուռ» հայ-իտալական բարեկամությանը նվիրված քանդակը (2003թ., Իտալիա, Ուդինե), Կարեն Դեմիրճյանի կիսանդրին (2003թ., Երևան, թիվ 139 միջնակարգ դպրոց), Կ.Ղարաքեշիշյանի հարթաքանդակը (2003թ., Վանաձոր), Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին (2004թ., Վանաձոր), Էդուարդ Կզարթումյանի կիսանդրին (2004թ., Վանաձոր), Էդգար Հովհաննիսյանի հուշատախտակը (2005թ., Երևան, Տերյան փողոց), Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբի հիշատակին (2005թ., Վանաձոր), «Ֆեմիդա» բարձրաքանդակը (2005թ., ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, դատական նիստերի դահլիճ), «Ժանյակ» բարձրաքանդակը (2007թ., Երևան, «Գլորիա» ֆաբրիկայի ֆասադ), Ժ.Հախինյանի բարձրաքանդակը (2003թ., Վանաձորի մանկավարժական ինստիտուտ), Ե.Դալլաքյանի բարձրաքանդակը (2008թ., Վանաձոր), «Դուդուկ» բարձրաքանդակը (2008թ., Վանաձոր), Վազգեն Ա կաթողիկոսի կիսանդրին (2009թ., Վանաձոր, թիվ 1 միջնակարգ դպրոց), Անդրանիկ Մարգարյանի հարթաքանդակը (2009թ., ՀՀ, Ախթալայի միջնակարգ դպրոց), «Նարեկ» հուշարձան-աղոթագիրքը (2010թ., Երևան, Ավան համայնք), «Մատանիներ» բարձրաքանդակը (2010թ., ՀՀ, Ախթալա), Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը (2016թ., Երևան) և այլն: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների՝ Լատվիայի (1986թ., Ռիգա-Յուրմալա), Ստեփանակերտի (1996թ.), Սևանի (2002թ.), Երևանի (2004թ.) քանդակագործների միջազգային սիմպոզիումներ: Նրա «Զատիկ» անվանումով քանդակը տեղադրվել է Արցախի կառավարության շենքի տարածքում: 1990թ. անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում: Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Արցախի և արտերկրի հավաքածուներում: Առավել վաղ տարիներին արված նշանավոր քանդակներից են՝ «Սպարտակ», «Ծիրանի ծառ», «Դիցուհի Աստղիկ», «Աննա Ախմատովա», «Ախմատովան և Չարենցը», «Ընտանիք» և այլն: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար