ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ծնվել է 1953թ. մարտի 6-ին, Երևանում: 1972-76թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1980-85թթ՝ Սանկտ Պետերբուրգի Արվեստի ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետում: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նույն թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների: 1996թ. հրավիրվել է Ֆրանսիայի Տուար քաղաք, որտեղ բացվել է նրա անհատական ցուցահանդեսը: «Ֆրանս 3» հեռուստաընկերության պատվերով, ձևավորել է վերջինիս երաժշտական հաղորդման տաղավարը: Նույն ժամանակահատվածում կերպարվեստ և արվեստի պատմություն է դասավանդել տեղի Արվեստի դպրոցում: 1998թ. Ֆրանսիայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ նրա «Տիկնիկ» կտավը արժանացել է բարձրագույն պարգևի (Գրան Պրի): 1999թ. և 2001թ. ԱՄՆ-ում, 2005թ.՝ Կիպրոսում ունեցել է անհատական ցուցահանդես: Նկարչի աշխատանքները գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար