Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑԻ

Գեղանկարիչ

Արթուր Սարգսյան

Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ Օշական գյուղում: 1972-76թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի արվեստի բաժնում: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2005թ-ից՝ Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ, 2007թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: 1971-72թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր, 1974-76թթ՝ Հայաստանի պետական պատկերասրահի նկարիչ-վերականգնող, 1977-78թթ՝ Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչ, 1978-80թթ՝ Հայաստանի լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարիչը: 1980թ-ից նկարների վրա ստորագրում է Արթուր Օշականցի: Նկարչի նկարներում արտահայտված են մարդու և բնության ներդաշնակությունը, արվեստագետի ինքնատիպ աշխարհընկալումը: Գործերում նկատելի են տարբեր ուղղությունների (ռեալիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ) և ոճերի տարրեր: Աշխատանքներից են՝ «Տիեզերքի նկարիչը» (1973թ.), «Միայնակը» (1976թ.), «Բնության ներդաշնակություն» նկարաշարը (1981-82թթ, ԺԱԹ), «ժառանգություն» (1982թ., Մյունխենի Ֆրիդման Շտոկերտ թանգարան), «Արյան խաչելություն» (1989թ.), «Մթնոլորտ» (1989թ.), «Մարդ, կին, անկողին» (1991թ., Վարշավայի անկախության թանգարան), «Ժամանակ և տարածություն» նկարաշարը (2004-05թթ) և այլն: 1992թ-ից Գոթենհամ թանգարանի հրավերով հաստատվել է Լոնդոնում: 2005թ-ից Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության արվեստի բաժնի պատվավոր նկարիչ է: 2004թ. արժանացել է Լոնդոնի Գրով թանգարանի Մեծ մրցանակի: 2003թ. Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նրան հռչակել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր արվեստի պատմության մեջ: Հիմնել և ղեկավարում է «Sensational Art Group» խումբը: 1989թ. հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել և դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի Վաշինգտոն, Արլինգտոն, Վիրջինիա, Ալեքսանդրիա քաղաքներում, Միչիգանի համալսարանում և Մինոթավոր պատկերասրահում: 1990-92թթ հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել Լեհաստանում: Մասնակցել է 100-ից ավելի խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974թ., 2001թ., 2004թ., 2005թ., 2006թ.), Վարշավայում (1991թ.), Միչիգանում (1991թ.), Լոնդոնում (1994-2006թթ), Վանաձորում (2011թ.): Գործերից պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: