
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ՍԱՄՈՒԵԼ ՀԱԼԱՋ

Սամվել Հալաջյան
Ծնվել է 1952թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1976թ-ից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում (1985թ., 1986թ.), Ֆրանկֆուրտում (1995թ., 1996թ.), Մյունխենում (1996թ.), Վենետիկում (1998թ.), Նյու Յորքում (2000թ.), Լոս Անջելեսում (2006թ., «Հայր և որդի») և այլն: Աշխատանքներից են՝ «Սիրահարները» (1979թ.), «Նա» (1981թ.), «Սիրո անատոմիա» (1984թ.), «Ինքնադիմանկար» (1984թ.), «Ինքնադիմանկար որդուս հետ» (1991թ.), «Երազողները» (1997թ.), «Ընտանիք» (1998թ.), «Կախարդական գորգը» (1999թ.), «Մայր և որդի» (2004թ.), «Մորս հիշատակին» (2005թ.) և այլն: 1990թ. «Ալեքսանդր Մանթաշով» հիմնադրամի կողմից արժանացել է տարեկան թոշակի: Աշխատանքները գտնվում են Ավստրիայի Artstetten Castle թանգարանում, Մոսկվայի արևելքի ժողովուրդների թանգարանում, Կալիֆոռնիայի Bakersfield Museum of Art-ում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Կանադայի, Իտալիայի, Թուրքիայի, Անգլիայի և այլ երկների մասնավոր հավաքածուներում: 2002թ-ից բնակվում է Լոս Անջելեսում: