
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՀԵՆՐԻԿ ՎԱՐԴԵՆԻԿՑԻ

18 մարտ, 1952 - 7 մայիս, 2020
Հենրիկ Սարգսյան
Ծնվել է Հայաստանի Վարդենիկ գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1973-75թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1988թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1996թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: 1983թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կապանում (1984թ.), Էջմիածնում (1988թ.), Երևանում (1989թ., 1994թ., 2010թ., 2012թ.), Գերմանիայում (1991թ., 1997թ., 1998թ., 1999թ., 2010թ.), ԱՄՆ-ում (1992թ., 2002-05թթ, 2007թ., 2012թ.), Ստեփանակերտում (1994թ.), Մոսկվայում (1996թ.), Ճապոնիայում (2001թ.): 2004-13թթ մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների: 2002թ. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հիմնել և ղեկավարել է «Վարդենիկցի» արվեստի ակադեմիան: Մահացել է Լոս Անջելեսում: