Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1952թ. հունվարի 25-ին, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: 1972թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1982թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նույն թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 1995թ-ից դիզայնի և մոդելավորման ֆակուլտետի դեկանն է (1998թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծել է գրաֆիկական, գեղանկարչական գործեր, գրքի նկարազարդումներ: Աշխատանքներից են՝ «Քավարան» (2001թ. ըստ Դանթեի), «Անիի դիմանկարը» (1998թ.), «Մասիս» (1999թ., Շառլ Ազնավուրի հավաքածու), «Ամառ» (2002թ.), «Աշուն» (2003թ.), «Երազ» (2003թ.), Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» գրքի նկարազարդումները (2001թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հալեպում (1995թ.), Մոսկվայում (1997թ.): Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի և Չեխիայի թանգարաններում, պատկերասրահներում, տարբեր երկրների (Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան, ԱՄՆ, Հայաստան, Շվեյցարիա) մասնավոր հավաքածուներում: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: