Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԱՐԱՄ ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար

8 հունիս, 1902 - 17 նոյեմբեր, 1967

Ծնվել է Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում: 1922-26թթ ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: 1926-28թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի թառի բաժնում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում, 1937-42թթ` ստեղծագործության բաժնում` Վարդգես Տալյանի դասարանում: 1927թ. կազմակերպել և մինչև 1967թ. ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որն էլ 1967թ-ից անվանվել է Արամ Մերանգուլյանի անունով: 1931-33թթ Երևանի կոնսերվատորիայում, ապա յոթ տարի Ռ․Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում: Հեղինակել է բազմաթիվ երաժշտություններ, որոնցից են`«Խաչատուր Աբովյան» (խոսք` Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք` Վ.Արամունու), Հ.Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված` «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլն, քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն: Ժողովրդական երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը: Գրել է «Սայաթ-Նովա» ֆիլմի երաժշտությունը: Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972թ. նաև մի ժողովածուով: Թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ): Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան երկու տասնօրյակներին (1939թ., 1956թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: